Դպրոցի պատմությունը

Կամոյի դպրոցի մասին տեղեկությունները սկսվում են 1878 թվականից,  եղել է եկեղեցուն կից դպրոց: Որը գործել է 1878 թվականից մինջև 1916 թվականը:

1916 թվականին դարձել է երկդասյա   դպրոց, իսկ 1921 թվականից սկսել է գործել գյուղի տարրական դպրոցը` տարբեր շինություններում:

1925 թվականին կառուցվել է երկսենյականոց դպրոցական շենք, որը հնարավորություն է տվել պահելու երկու հերթով 4 դասարան:

1934 թվականից դպրոցը դարձել է յոթնամյա, իսկ 1936թվականից ուներ արդեն 4 դասարան:

1933-1934 թվականներին դպրոցում որպես մայրենի ուսուցիչ է աշխատել հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը:

1958 թվականից դպրոցը դարձել է ութնամյա, իսկ 1966 թվականից արդեն միջնակարգ:

1997 թվականին ՀՀ Շիրակի մարզպետի դեկտեմբերի 8-ի որոշմամբ դպրոցը անվանակոչվել է հայ հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի անունով:

Տնօրեններ աշխատել են`

Արամայիս Գևորգյանը 1934-1937 թթ.

Սահակ Սահակյանը 1937-1938թթ.

Շաբո Ավագյանը 1938-1941թթ.

Հայկազ Մինասյանը 1941թ.

Խաչիկ Քիթոյանը 1941-1943թթ

Մարուսյա Սահակյանը 1943-1944թթ.

Ցոլակ Եղոյանը 1944-1946թթ.

Ցոլակ Խաչատրյանը 1946-1948թթ.

Մնացական Մազմանյանը 1948-1950թթ.

Սամսոն Մկրտչյանը 1950-1951թթ.

Մնաց Հովհաննիսյանը 1951-1960թթ.

Մուկուչ Մկրտչյանը 1960-1969թթ.

Սերյոժա Մինասյանը 1961-1981թթ

Վարդան Կարախանյանը 1981-1990թթ.

Հրանտ Բաղդասարյանը 1990-2002թթ.

Էդվարդ Դրմեյանը 2002թվականից

Կամոյի միջնակարգ դպրոցի շրջանավարտներից շատերը ուսումը շարունակել են Երևանի և Գյումրու բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններում:

2008թվականի սեպտեմբերից գործում է դպրոցի նախակրթարանը: